Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Արման Թաթոյանն ԱԱԾ-ում այցելել է Մանվել Գրիգորյանին

Արման Թաթոյանն ԱԱԾ-ում այցելել է Մանվել Գրիգորյանին
17.06.2018 | 12:31

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության ձերբակալվածների պահման վայրում գտնվող ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին և առանձնազրույց է ունեցել նրա հետ, ուսումնասիրվել են փաստաթղթերը և պահման պայմանները, առողջական վիճակի ու բուժօգնության հետ կապված հարցերը:

Բարձրացվել են մի շարք հարցեր, որոնք տեղում ստացել են լուծում: Պատգամավորը չի ներկայացրել դժգոհություններ պահման պայմաններից և ՁՊՎ-ի աշխատակիցների վերաբերմունքից: Մանվել Գրիգորյանի փաստաբանի կողմից բարձրացված հարցի հիման վրա, ՁՊՎ-ի հավաստմամբ, անհրաժեշտության դեպքում կապահովվի նաև Մանվել Գրիգորյանի հետազոտումն իր նախընտրած բժշկի կողմից: Պաշտպանի աշխատակազմը կապի մեջ է նաև Մանվել Գրիգորյանի փաստաբանների հետ: Պաշտպանի աշխատակազմում նախաձեռնված է քննարկման ընթացակարգ՝ օրենքով նախատեսված լիազորությունների շրջանակում անհրաժեշտ քայլերի ձեռնարկելու նպատակով:

Դիտվել է՝ 2058

Մեկնաբանություններ