ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում հնչած հայտարարությանը, թե պաշտոնական Երևանը գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ «Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցելու այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այս կազմակերպությունից»,- ասել է նա:               
 

Հակառակորդի կողմից խոցվել է ՊԲ անօդաչու թռչող սարք

Հակառակորդի կողմից խոցվել է ՊԲ անօդաչու թռչող սարք
19.06.2018 | 13:49

Հունիսի 19-ի ժամը 11.20-ի սահմանում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան ուղղությամբ սահմանային դիտարկում իրականացնելու ժամանակ հակառակորդի կողմից խոցվել է ՊԲ անօդաչու թռչող սարք:

Չնայած հանգամանքին, որ ադրբեջանական կողմը փորձում է նման քայլերով խոչընդոտել հայկական անօդաչու թռչող սարքերի պաշտպանական կարևոր նշանակության թռիչքները, այդուհանդերձ Արցախի զինված ուժերի հրամանատարությունը վճռական է այսուհետ ևս շարունակելու օդային դիտարկման բնականոն գործընթացը և միաժամանակ ինչպես առայսօր, այնպես էլ այսուհետ պատասխան պատժիչ գործողություններով զսպել հակառակորդի ակտիվությունը օդում և ցամաքում:

Դիտվել է՝ 2351

Մեկնաբանություններ