Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

ԱԺ-ն հավանություն տվեց Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն

ԱԺ-ն հավանություն տվեց Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն
19.06.2018 | 19:06

ԱԺ-ն փակ, գաղտնի քվեարկությամբ համաձայնություն տվեց ՀՀԿ պատգամավոր, ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդությանը:


Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանի հրապարակած արդյունքներով՝ քվեարկությանը 104 պատգամավորներից մասնակցել են 85-ը, 1 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր, կողմ են քվեարկել 81, դեմ՝ 3 պատգամավորներ: Արդյունքների հրապարակումից հետո խորհրդարանը անցավ Գրիգորյանին ազատությունից զրկելու թույլտվության հարցով կրկին փակ, գաղտնի քվեարկությանը:

Դիտվել է՝ 4172

Մեկնաբանություններ