Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Հրազդանի քաղաքապետը հրաժարական է տալիս

Հրազդանի քաղաքապետը հրաժարական է տալիս
26.06.2018 | 10:20

Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը հայտարարել է իր հրաժարականի մասին: Հուլիսի 2-ին Դանիելյանը հրավիրել է Հրազդանի ավագանու արտահերթ նիստ և ավագանու անդամներին կխնդրի կողմ քվեարկել իր հրաժարականին:


Արամ Դանիելյանը Հրազդանը ղեկավարում է 15 տարի: Նա ՀՀԿ անդամ է: 2016-ի ընտրություններում Դանիելյանը մրցում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանի հետ, որ նրան մեղադրում էր ընտրակաշառք բաժանելու, հրազդանցիների նկատմամբ ճնշումներ գործադրելու մեջ:

Դիտվել է՝ 1435

Մեկնաբանություններ