Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Վերջապես ոստիկանությունը հեռացրեց ցուցարարներին Սբ Էջմիածնի Դիվանատան շենքից և տարածքից

Վերջապես ոստիկանությունը հեռացրեց ցուցարարներին Սբ Էջմիածնի Դիվանատան շենքից և տարածքից
10.07.2018 | 13:35

Հուլիսի 10-ի առավոտյան ոստիկանությունը ազատեց Մայր Աթոռ Սբ Էջմիածնի Դիվանատունը այնտեղ գտնվող «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամներից, որ գրավել էին Դիվանատունը հուլիսի 6-ին և հրաժարվում էին հեռանալ՝ քանի դեռ Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետը հրաժարական չի ներկայացրել։ Ոստիկանությունը նաև ազատեց տարածքը վրաններից և ցուցարարների այլ իրերից։


«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության համակարգող Կարեն Պետրոսյանը հայտարարեց, որ իրենք կտեղափոխվեն Մայր Աթոռ և չեն պատրաստվում հեռանալ։Ավելի վաղ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը հայտարարել էր, որ Դիվանատանը տեղի ունեցածը գնահատում են որպես հարձակում եկեղեցու վրա։
«Դիվանատունը գրավված է, և մենք ստիպված ենք դադարեցնել մեր աշխատանքները։ Այս քայլը գնահատում եմ որպես հալածանք ազգային եկեղեցու նկատմամբ։ Հուսով եմ` իրավապահ մարմիններն անհրաժեշտ հետևություններ կանեն, որ ազգային եկեղեցին զերծ պահեն իրականացվող հալածանքից»,- ասաց Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը։

Դիտվել է՝ 1810

Մեկնաբանություններ