Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Ռուսաստանում ցույցեր թոշակի տարիքը բարձրացնելու դեմ

Ռուսաստանում ցույցեր թոշակի տարիքը բարձրացնելու դեմ
29.07.2018 | 17:21

Ռուսաստանում տասնյակ հազարավոր մարդիկ երկրի տարբեր շրջաններում մասնակցում են կենսաթոշակի համակարգի բարեփոխման վիճահարույց նախաձեռնության դեմ բողոքի ցույցերին: Կառավարությունը ցանկանում է աստիճանաբար բարձրացնել թոշակի անցնելու տարիքը: Այս ցույցերի կազմակերպիչը Ռուսաստանի կոմունիստական կուսակցությունն է, սակայն բողոքներին են միացել նաև ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնու աջակիցները, Միխայիլ Խոդորկովսկու ղեկավարած «Բաց Ռուսաստան» հիմնադրամի ներկայացուցիչները, «Ձախ ճակատ» շարժումը և «Յաբլոկո» կուսակցությունը: Մոսկվայում, ըստ միջոցառման կազմակերպիչների պնդման, արտոնված ցույցին մասնակցել է 100 հազար մարդ, մինչդեռ դիտորդների փոխանցմամբ՝ մասնակիցների իրական թիվը ցածր է:
Օրենքի նախագծով ենթադրվում է տղամարդկանց թոշակի անցնելու տարիքը մինչև 2028-ը 60-ից հասցնել 65-ի, կանանցը՝ մինչև 2034-ը 55-ից հասցնել 63-ի:


Կառավարության նախաձեռնությունը մեծ վրդովմունք է առաջացրել Ռուսաստանում: 2 800 000 մարդ ստորագրել են նախաձեռնությունը չեղարկելու ուղերձով կառավարությանը հասցեագրված դիմումը: Նախաձեռնության քննադատները նշում են, որ Ռուսաստանի որոշ շրջաններում կենսաթոշակի անցնելու տարիքը գերազանցում է կյանքի տևողության միջին վիճակագրական ցուցանիշը:

Դիտվել է՝ 1538

Մեկնաբանություններ