ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Նիկոլ Փաշինյան. Հայկ Մարությանի որոշ ձևակերպումներ այնքան էլ ճշգրիտ չեն եղել

Նիկոլ Փաշինյան. Հայկ Մարությանի որոշ ձևակերպումներ այնքան էլ ճշգրիտ չեն եղել
04.09.2018 | 23:30

Հայկ Մարությանի որոշ ձևակերպումներ այնքան էլ ճշգրիտ չեն եղել, այսօր ԱԻՆ-ի 27-ամյակին նվիրված միջոցառումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես կարծում եմ, որ թյուրըմբռնում կա։ Ցավում եմ, գուցե Հայկ Մարությանն ինքն էլ ընդունել է, որ որոշ ձևակերպումներ այդքան էլ ճշգրիտ չեն եղել։ Ես կարծում եմ, որ ցանկացած մեր հայտարարություն, ցանկացած քաղաքական հայտարարություն Հայաստանում պետք է տեղավորվի սիրո և համերաշխության հեղափոխության տրամաբանության մեջ։ Այնպես որ ես կարծում եմ, որ մենք ավելի վառ գույների մասին պետք է խոսենք, քան սևի և սպիտակի»,- ասաց վարչապետը։

Դիտվել է՝ 1725

Մեկնաբանություններ