Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Աղոթք ճանապարհի համար

Աղոթք ճանապարհի  համար
11.09.2018 | 00:02

Առաջնո՛րդ կյանքի, ճանապա՛րհ ճշմարտության, Տե՛ր մեր Հիսուս Քրիստոս, որ առաջնորդեցիր Հովսեփին Եգիպտոս, իսրայելացիներին՝ Կարմիր ծովի միջով, Մովսեսին՝ դեպի Սինա լեռը, (Իսրայելի) ժողովրդին՝ ավետյաց երկիր և Կղեովպասենց ուղեկցեցիր Էմմաուս, աղաչում եմ Քեզ, Տե՛ր, առաջնորդիր նաև ինձ և իմ եղբայրներին՝ խաղաղությամբ գնալու առաջիկա ընթացքը, փրկի՛ր երևելի և աներևույթ թշնամուց և բարի՛ առաջնորդիր նպատակավայրը հասնելու համար: Քանզի դու ես մեր ճանապարհը և ճշմարտությունը և կյանքը, և Քեզ փա՜ռք և երկրպագությու՜ն այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն

Դիտվել է՝ 3074

Մեկնաբանություններ