ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում հնչած հայտարարությանը, թե պաշտոնական Երևանը գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ «Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցելու այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այս կազմակերպությունից»,- ասել է նա:               
 

Թուրքիան Ադրբեջանի և ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժություններ կանցկացնի Միջերկրական ծովում

Թուրքիան Ադրբեջանի և ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժություններ կանցկացնի Միջերկրական ծովում
25.09.2018 | 22:31

Թուրքիան սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 7-ը հակասուզանավային ուսումնավարժանքներ կիրականացնի Միջերկրական ծովի արևելյան շրջանում:


Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով թուրքական գլխավոր հրամանատարության հաղորդագրությունը, ուսումնավարժանքին կմասնակցեն ԱՄՆ-ը, Ադրբեջանը, Բահրեյնը, Ալժիրը, Քաթարը, Քուվեյթը, Պակիստանը, Ռումինիան, Սաուդյան Արաբիան: «Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 7-ը կիրականացվեն Թուրքիայի կողմից կազմակերպված Mavi Balina-2018 ռազմածովային ուսումնավարժանքները, որոնց ՆԱՏՕ-ի հետ միասին կմասնակցեն մի շարք երկրների ռազմածովային և ռազմաօդային ուժերը: Զորավարժանքների նպատակն է հականավային պաշտպանության համար գործնական քայլերի ուսուցումը: Զորավարժություններին կմասնակցի 4 թուրքական ռազմանավ, 5 սուզանավ, տեխնիկական աջակցության նավ, 3 ինքնաթիռ և 6 ուղղաթիռ», - ասվում է հաղորդագրության մեջ:

Դիտվել է՝ 2809

Մեկնաբանություններ