Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Մեկ տարվա կտրվածքով բնակչության թիվը պակասել է 10400-ով

Մեկ տարվա կտրվածքով բնակչության թիվը պակասել է 10400-ով
01.11.2018 | 11:47

«Ժողովուրդը» գրում է, որ թեև շարունակում է նվազել բնակչության թվաքանակը, թավշյա հեղափոխությունից հետո նվազել են արտագաղթի ծավալները: Ըստ վիճակագրական կոմիտեի` 2017-ի հունվար-սեպտեմբերին արտագաղթել էր 75015 ՀՀ քաղաքացի, այս տարի՝ 42182 քաղաքացի: Մշտական բնակչության թիվը 2018-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ 2 969 200 է, 2017-ին` 2 979600 էր: Այսինքն` մեկ տարվա կտրվածքով բնակչության թվաքանակը պակասել է 10400-ով: Թավշյա հեղափոխությանը հաջորդած կես տարում մշտական բնակչությունը պակասել է 700-ով. 2018-ի ապրիլի 1-ին 2 969 900 էր, հոկտեմբերի 1-ին՝ 2 969 200:

Դիտվել է՝ 2954

Մեկնաբանություններ