ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մտահոգություն է հայտնել Ադրբեջանի տեղեկատվական դաշտում Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամական թեզերի առնչությամբ: «Ադրբեջանցի գործընկերներին բազմիցս առաջարկել ենք հանգիստ պայմաններում, առանց քաղաքականացման ու մեդիա աղմուկի, ոլորտային խորհրդակցությունների միջոցով քննարկել տեղեկատվական դաշտի առողջացման հարցերը»,- նշել է Զախարովան։               
 

Ձևավորվում է «Հանրապետություն»-«Ազատ դեմոկրատներ» դաշինք

Ձևավորվում է «Հանրապետություն»-«Ազատ դեմոկրատներ» դաշինք
06.11.2018 | 11:54

«Հրապարակը» գրում է, որ «Հանրապետություն» և «Ազատ դեմոկրատներ» դաշինք ձեւավորելու նախնական համաձայնությունն արդեն կայացվել է։ Արեւմտամետների դաշինք կձեւավորվի, որի ցուցակը կազմվելու է 50/50 համամասնությամբ։ Անվանումը դեռ քննարկում են։ Գործելու է նախորդ ընտրությունների ժամանակ «ԱԴ»-ի հայտարարած սկզբունքը՝ ցուցակի բոլոր թեկնածուները կպահեն իրենց տեղերը, ինքնաբացարկի դիմումներ չեն պարտադրվի՝ ոչ մեկն իր տեղը որեւէ հանգամանքում չի զիջի մեկ ուրիշին։ Եթե որեւէ կուսակցություն ցուցակ է բերում որեւէ անկուսակցական հանրային գործչի, նա իրեն վստահած կուսակցության քվոտայով է տեղ զբաղեցնում:

Դիտվել է՝ 2593

Մեկնաբանություններ