Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Իրանական «Ariana Tunnel Dam Co.» ընկերությունը ներկայացրեց Բագրատաշենի նոր կամրջի շինարարության ծրագրի շրջանակներում կատարված նախապատրաստական աշխատանքները

Իրանական «Ariana Tunnel Dam Co.» ընկերությունը ներկայացրեց Բագրատաշենի նոր կամրջի շինարարության ծրագրի շրջանակներում կատարված նախապատրաստական աշխատանքները
13.11.2018 | 12:13

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ում տեղի է ունեցել հանդիպում Բագրատաշենի կամրջի նախագծման և շինարարական աշխատանքների մրցույթը շահած իրանական «Ariana Tunnel Dam Co.» ընկերության աշխատակիցների հետ, ովքեր տեղեկացրին վերջին ամիսներին Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի նոր կամրջի շինարարության ծրագրի շրջանակներում իրականացված նախապատրաստական աշխատանքների մասին։

Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության ներկայացուցիչները նշեցին, որ «Ariana Tunnel Dam Co.» ընկերությունը պետք է իր աշխատանքներում ուշադրության կենտրոնում պահի հողերի օտարման և տարաբնակեցման հետ կապված հնարավոր խնդիրները, տարածքում բնակվող մարդկանց սոցիալական հարցերը, շինարարական աշխատանքների ընթացքում բնապահպանական և պատմամշակութային հնարավոր ազդեցությունները։


Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ իրանական կողմը կհամագործակցի նաև հայ փորձագետների՝ բնապահպանների, սոցիոլոգների, հնագիտության մասնագետների հետ, ովքեր ավելի խորությամբ են տիրապետում առկա խնդիրներին։
Կողմերը քննարկեցին նաև աշխատանքային փուլերը, աշխատանքի մեթոդոլոգիան, ժամանակացույցը։ Ընդգծվեց, որ յուրաքանչյուր քայլ պետք է իրականացվի ՀՀ օրենսդրությանը համապատասխան։

Դիտվել է՝ 3038

Մեկնաբանություններ