ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Մարզպետները կշարունակեն պաշտոնավարել

Մարզպետները կշարունակեն պաշտոնավարել
14.12.2018 | 12:27

«Փաստը» գրում է. «Այս օրերին բոլորից շատ քննարկվող թեման պաշտոնների հարցն է՝ ով կլինի ԱԺ նախագահ, փոխնախագահներ, մշտական հանձնաժողովի նախագահներ, փոխվարչապետներ, նախարարներ և այլն: Այս ամենի մեջ երկրորդական չէ մարզպետների հարցը: 10 մարզպետից «Իմ քայլը» դաշինքի տարածքային ցուցակներով առաջադրվել է 8-ը, 7 ընտրվել է Աժ պատգամավոր: Մեր տեղեկություններով` որևէ մարզպետ պատգամավորի մանդատ չի ստանա:


ՔՊ վարչության նիստում որոշում է կայացվել, որ բոլոր 10 մարզպետները կպահպանեն իրենց պաշտոնները: Վարկանիշային ընտրակարգով մարզպետների փոխարեն պատգամավոր կդառնան տարածքային ընտրական ցուցակների հաջորդ համարները (Արագածոտնում ու Տավուշում՝ երրորդ արդյունք ունեցողները, Գեղարքունիքում, Շիրակում ու Սյունիք–Վայոց ձոր ընտրատարածքում՝ չորրորդ, իսկ Արարատում ու Կոտայքում՝ հինգերորդ արդյունքն ունեցողները):


Ընտրված 7 մարզպետներից 4 լավագույն արդյունքն են գրանցել իրենց ընտրատարածքներում, Շիրակի մարզպետը զիջել է միայն ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանին, Գեղարքունիքի մարզպետը՝ վարչապետի խորհրդական Վարազդատ Կարապետյանին, իսկ Տավուշի մարզպետը՝ Սիփան Փաշինյանին, չի ընտրվել միայն Լոռու մարզպետը»:

Դիտվել է՝ 1382

Մեկնաբանություններ