Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Գործազուրկ կդառնա 50-55 հազար պետական աշխատող

Գործազուրկ կդառնա 50-55 հազար պետական աշխատող
22.12.2018 | 17:03

«Ժամանակը» գրում է. «Կառավարության կառուցվածքային բարեփոխումների` նախարարությունների կրճատման, ԾԻԳ-երի և ՊՈԱԿ-ների փակման, ավելորդ մանկավարժների կրճատման հետևանքով մոտավոր հաշվարկներով կարող են գործազուրկ դառնալ 50-55 հազար պետական աշխատողներ: Թե պետական աշխատանքը կորցնելուց հետո նրանք ինչով են զբաղվելու՝ հայտնի չէ: Միակ տեսանելի աշխատանքը տաքսու վարորդն է, նրանց կառավարությունը հարկային արտոնություններ է տվել»:

Դիտվել է՝ 2190

Մեկնաբանություններ