Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Աղոթարան

Աղոթարան
11.01.2019 | 00:09

Հիսուս,
Ես կանգնած եմ Գահիդ առջև,
Ողորմա.
Տու՛ր վերցնել Ողորմությունդ, Սերդ, Հոգածությունդ,
Տու՛ր լինել իմաստուն,
Ասել, անել այն, ինչ Քո սուրբ կամքի մեջ է…
Անել այն, ինչ Դու կկամենաս։
Սխալների ժամանակ դառնագին մի՛ հանդիմանիր,
Մաքրիր, սրբիր ցավից, տառապանքից, վիրավորանքներից` անցյալի…
Խաղաղեցրու… տուր Հաղթահարում։
Շիվերումս ավիշ հոսեցրու` սերունդներիս համար պտուղ տալու համար.
Շնորհակալ եմ, Տեր իմ, անվերջ շնորհակալ։
Մնա հոգուս մեջ… մի թող հեռանամ Քեզնից…

Դիտվել է՝ 2297

Մեկնաբանություններ