ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Որոշումների ընդունման ճգնաժամ

Որոշումների ընդունման ճգնաժամ
23.04.2019 | 04:36

ՀՀ կառավարման համակարգում որոշումների ընդունման ճգնաժամ է։ Նախարարությունների տարբեր օղակներում պատասխանատուները ձեռնպահ են մնում որոշումներ կայացնելուց. խուսափում են պատասխանատվություն վերցնելուց և հարցերը վերահասցեագրում են մեկը մյուսին կամ ենթականերին։ Այսպիսով, մի իսկական խառնաշփոթ է ստեղծվել, ինչպես ասում են, սայլը տեղից չի շարժվում։


Բացի այդ, որոշ նախարարություններում դիմում են գրում և աշխատանքից դուրս գալիս հին աշխատողները, քանի որ վերջիններիս նյարդերը չեն դիմանում նոր ղեկավարներին, որոնք բոլորովին անտեղյակ են գործից, պատկերացում չունեն կառավարման համակարգի մասին, չգիտեն քայլերի հաջորդականությունը, չեն զանազանում առաջնայինը երկրորդականից։ Մի խոսքով, իսկական քաոս։


Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1343

Մեկնաբանություններ