Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Աղոթարան

Աղոթարան
24.05.2019 | 00:15

Տեր իմ, նետում եմ իմ գավազանը
Ինձ հանդիպակաց եկող օձերին,
Թող գավազանս լուռ կլլի նրանց
ՈՒ ոչնչացնի Քո իսկ սուրբ խոսքով.
Որով ասել ես` խնդրեք-կտրվի,
Դուռը թակեցեք, և այն կբացվի:
Բացի՜ր դռները, հզոր իմ Արքա,
Թող ներս անցնեմ ես`
Ինձ հետ բերելով իմ գավազանը,
Որը կծաղկի նույն Ահարոնի
Գավազանի պես,
Զի նրա խորքում սերմն է քո կյանքի:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1903

Մեկնաբանություններ