ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Համացանցում հայտնվել է թուրքական զորքերի՝ Իրաք ներխուժումը պատկերող տեսանյութը

Համացանցում հայտնվել է թուրքական զորքերի՝ Իրաք ներխուժումը պատկերող տեսանյութը
28.05.2019 | 22:39

Թուրքիայի ՊՆ-ն տարածել է տեսանյութ, որում Իրաքի տարածքում դեսանտի վայրէջքն է: Տեսանյութոը հրապարակել է Anadolu գործակալությունը։ Զինված ուժերի տվյալներով՝ օպերացիան իրականացվում է Իրաքի Քրդստանին պատկանող Հակուրքի շրջանում: Գործողության նպատակն է վերացնել ահաբեկիչների «դիրքերը, ապաստարանները, քարանձավները և ահաբեկիչների զինամթերքները», որոնց Անկարան համարում է Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալներին: Գործողությունը սկսվել է մայիսի 27-ի երեկոյան թուրքական ավիացիայի հրետակոծությամբ:

Դիտվել է՝ 1869

Մեկնաբանություններ