Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Համահայկական խաղերի բացմանը չի մասնակցի Իրանը

Համահայկական խաղերի բացմանը չի մասնակցի Իրանը
27.06.2019 | 12:48

«Ժամանակը» գրում է. «Իրանի պատվիրակությունը ևս չի մասնակցի Համահայկական խաղերին: Պատճառն այն է, որ խաղերի բացման արարողությունը տեղի է ունենալու Արցախում, իսկ Իրանի իշխանությունները չեն ցանկանում հարաբերությունները փչացնել Ադրբեջանի հետ: Այս պահին հայտնի է, որ մասնակցությունից հրաժարվել են նաև Վրաստանի և Թուրքիայի հայկական պատվիրակությունները: Այդ երկրների հայկական համայնքների ներկայացուցիչները խնդրում են Հայաստանի իշխանություններին միջոցներ ձեռնարկել, որպեսզի իրենք ևս կարողանան ներկայացված լինել Համահայկական խաղերում»:

Դիտվել է՝ 2274

Մեկնաբանություններ