ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Իշխանությունները Վենետիկի հանձնաժողովի մասով երկակի մոտեցում ունեն

Իշխանությունները Վենետիկի հանձնաժողովի մասով երկակի մոտեցում ունեն
27.07.2019 | 14:18

Արդարադատության նախարարը դիմել է Վենետիկի հանձնաժողով Ստամբուլյան կոնվենցիայի մասով կարծիք ստանալու համար: Այս մասին տեղեկատվություն է տարածել արդարադատության նախարարությունը:

Հայտարարության մեջ «մութ կետեր» չէինք փնտրի, եթե հայրենի իշխանությունները որոշ ժամանակ առաջ չհայտարարեին, թե Վենետիկի հանձնաժողովի տեսակետը հայաստանյան իրավական համակարգի ու սահամանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին այդքան էլ էական չէ, ու «հանձնաժողովում չեն տիրապետում, թե Հայաստանում ինչ է կատարվում»:

Ակամա հարց է առաջանում` ինչպե՞ս է ստացվում, որ մի դեպքում Վենետիկի հանձնաժողովի փորձագետների տեսակետը չի կարևորվում, մյուս դեպքում` նախարարն անձամբ է դիմում եվրոպական կառույցին: Ենթադրելի է, որ հասարակության համար խիստ զգայուն այս փաստաթղթի` Ստամբուլյան կոնվենցիայի հնարավոր վավերացման ապահովագրության համար է նախարարությունը դիմել Վենետիկին: Այսինքն` եթե ընդունվի այն, ապա հասարակությանը, որպես արդարացում, հրամցնեն, թե եվրոպացիներից «դաբրո» են ստացել:

Դիտվել է՝ 7446

Մեկնաբանություններ