Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Դատախազը չի հաստատել Բաբլոյանի և Բաբայանի մեղադրանքը

Դատախազը չի հաստատել Բաբլոյանի և Բաբայանի մեղադրանքը
24.12.2019 | 12:11

Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից ուսումնասիրվել է ՀՔԾ-ում քննված և Գլխավոր դատախազությունում մեղադրական եզրակացությամբ ստացված՝ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի և խորհրդարանի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի քրեական գործը, որոշում է կայացվել մեղադրական եզրակացությունը չհաստատել և քրեական գործը լրացուցիչ քննության վերադարձնել: Որոշմամբ տրվել են համապատասխան ցուցումներ լրացուցիչ քննություն կատարելու ենթակա հանգամանքների վերաբերյալ՝ հաշվի առնելով, որ դրանց արդյունքներով է հնարավոր Բաբլոյանի և Բաբայանի արարքներին ճիշտ քրեաիրավական գնահատման տալ:

Դիտվել է՝ 6757

Մեկնաբանություններ