Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության դիտարկմամբ՝ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը հակասում է հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին։ «Հայաստանի իշխանությունների եվրաինտեգրման հռետորաբանության մեջ մնում է կադրից դուրս ԵՄ-ի ռազմականացումը, Մոսկվայի հետ ուղղակի ռազմական առճակատման ուղղությամբ Բրյուսելի քաղաքականությունը, ինչպես նաև Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու դիրքորոշումը»,- շեշտել է ՌԴ ԱԳՆ-ն։               
 

Զգուշացում և քամի, որը փչում է Բաքվից

Զգուշացում և քամի, որը փչում է Բաքվից
24.12.2019 | 12:14

«168 Ժամի» հետ զրույցում Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի մասին Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցին, որը վերնագրված է՝ «Ելքեր փակուղուց Լեռնային Ղարաբաղում», ասել է. «Ուսումնասիրում ենք ցանկացած նման զեկույց: Նման զեկույցները ոչ լիարժեքորեն են արտացոլում իրերի դրությունը կարգավորման գործընթացում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՄՃԽ-ում էական մեծ է թուրքական և ադրբեջանական լոբբիի ազդեցությունը, ինչը միանշանակ է թե փորձագետների, թե իրենց կազմի, թե իրենց մոտ ընդգրկված և ֆինանսավորված կազմակերպությունների տեսքով: Հետևաբար՝ բնական է, որ ոչ լիարժեք և օբյեկտիվ տեղեկություններ են»: Նրա խոսքով՝ որոշ գաղափարներ ինչ-որ տեղ իրականությանը մոտ են, օրինակ՝ այն, որ կողմերն ունեն իրարամերժ մոտեցումներ: Սա միանշանակ է, որովհետև Ադրբեջանը չի վերանայել իր մոտեցումը: Բայց նրա գնահատմամբ՝ սխալ կլինի այն ամբողջությամբ համարել օբյեկտիվ զեկույց: Ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասել է, որ նման զեկույցները ճանաչողական են, արտացոլում են արևմտյան գործընկերների պատկերացումները, գիտելիքներն այս հակամարտության, դրա կարգավորման մոտեցումների վերաբերյալ: Նրա գնահատմամբ՝ սկզբունքային նշանակություն ունի այն, որ ՄՃԽ-ն կարգավիճակի հարցն արձանագրում է որպես էական հարց՝ նշելով, որ այդ ուղղությամբ պետք է աշխատել: Ընդհանուր առմամբ, ռուս վերլուծաբանի գնահատմամբ՝ նկատվում է, որ զեկույցում կան ադրբեջանամետ տեսակետներ:


«Շտապեք, այլապես պատերազմ կսկսվի, դա ես դիտարկում եմ՝ որպես զգուշացում և քամի, որը փչում է Բաքվից: Մի շարք այլ դիտարկումներում ևս նկատվում էր Բաքվի ազդեցությունն այս զեկույցի վրա», - ասել է Տարասովը:

Դիտվել է՝ 2749

Մեկնաբանություններ