ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

2020-ին «Ղարաբաղյան խնդրի կարգավորումը լինելու է» Ադրբեջանի ԱԳՆ գլխավոր խնդիրը

2020-ին «Ղարաբաղյան խնդրի կարգավորումը լինելու է» Ադրբեջանի ԱԳՆ գլխավոր խնդիրը
04.01.2020 | 21:18

2020-ին Ղարաբաղյան խնդրի կարգավորումը լինելու է Ադրբեջանի արտաքին ԱԳՆ գլխավոր խնդիրը՝ հայտարարել է ԱԳՆ-ն: Բաքուն վերստին պնդել է, թե կարգավորումը տեսնում է միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: «Իր առջև դրված նպատակներին հասնելու համար Ադրբեջանի ԱԳՆ-ն կշարունակի իր անկախ քաղաքական կուրսը՝ հիմնվելով «ազգային շահերի և արդարության վրա», - ասված է հայտարարության մեջ:


Ավելի վաղ նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե Բաքվի դիրքորոշումը չի փոխվել. «Ղարաբաղը պատմական ադրբեջանական հող է, և բոլոր միջազգային նորմերով՝ Ադրբեջանի անքակտելի մասը»:

Դիտվել է՝ 2696

Մեկնաբանություններ