«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Արագ սնունդը նվազեցնում է մտավոր կարողությունը

Արագ սնունդը նվազեցնում է մտավոր կարողությունը
03.05.2020 | 22:40

ԱՄՆ Էդվարդսվիլի նահանգի Հարավային Իլինոյսի համալսարանի գիտնականները ուսումնասիրությունից հետո պարզել են, որ ճարպ պարունակող մթերքներն առաջացնում են ճանաչողական ունակությունների ժամանակավոր անկում: Բացի այդ, նման սննդի միջոցով դիետա պահող մարդկանց ավելի հաճախ կարող է ճարպակալման և նյութափոխանակության խանգարման վտանգը «սպառնալ»: Այս մասին գրում է Korresondet.net կայքը:


Մասնագետների կարծիքով ՝ բարձր յուղայնությամբ սնունդը հանգեցնում է գլխուղեղի հիմնական սննդանյութի ՝ գլյուկոզի նվազ մատակարարման: Հետևաբար՝ օրգանիզմը ստիպված «ուտում է» ճարպերից ստացված կետոնային մարմինները, որոնք էներգիայի ստացման դանդաղ աղբյուրներ են:


Առնետների վրա կատարած փորձերը ցույց են տվել, որ նույն դիետայով «սնվող» կրծողները նախ ավելորդ քաշ են հավաքել, ապա լաբիրինթոսի մրցավազքում ավելի վատ արդյունքներ գրանցել, քան մյուս առնետները, որ սովորական կեր են կերել:
Բարձր յուղայնությամբ սննդի ցանկում են բուրգերները, պիցցան, ֆրին, չիպսերը, սենդվիչները, երշիկեղենը, մայոնեզի սոուսով աղցանները, կարագի հիմքով պատրաստված թխվածքներն ու խմորեղեններերը:

Դիտվել է՝ 5912

Մեկնաբանություններ