Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

«Այբ» դպրոցը վերջին 10 տարվա հայկական ճարտարապետության ժամանակակից նախագծերի թվում է

«Այբ» դպրոցը վերջին 10 տարվա հայկական ճարտարապետության ժամանակակից նախագծերի թվում է
07.05.2020 | 21:57

«Այբ» դպրոցը վերջին 10 տարվա հայկական ճարտարապետության ժամանակակից նախագծերի թվում է։ Այս մասին տեղեկանում ենք «Այբ» դպրոցի ֆեյսբուքյան էջից։

Ճարտարապետական ամենահայտնի կայքերից մեկը՝ ArchDaily-ն հոդված է հրապարակել Հայաստանի ժամանակակից ճարտարապետության մասին՝ նշելով՝ այն համապատասխանում է հին ավանդույթներին և երկրի սեյսմավտանգ աշխարահագրությանը։ Վերջին 10 տարվա հայկական ճարտարապետության ժամանակակից նախագծերի թվում են «Այբ» դպրոցի և «Այբ» ընտանիքի մաս հանդիսացող Դիլիջանի կենտրոնական դպրոցի շենքերը։

Դիտվել է՝ 5606

Մեկնաբանություններ