ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում հնչած հայտարարությանը, թե պաշտոնական Երևանը գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ «Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցելու այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այս կազմակերպությունից»,- ասել է նա:               
 

Ռուսաստանի և Բելառուսի համատեղ զորավարժությունները

Ռուսաստանի և Բելառուսի համատեղ զորավարժությունները
13.09.2020 | 23:28

Ռուսաստանի ՕԴԶ ստորաբաժանումները կմասնակցեն բելառուսա-ռուսաստանյան «Սլավոնական եղբայրություն – 2020» համատեղ մարտավարական զորավարժություններին Բրեստի մերձակայքում: «Համաձայն 2020-ի Միջազգային գործունեության պլանի, սեպտեմբերի 14-25-ը Բելառուսի Բրեստսկի պոլիգոնում կանցկացվեն բելառուսա-ռուսաստանյան «Սլավոնական եղբայրություն» տակտիկական զորավարծությունները»,- ասվում է ՊՆ հաղորդագրությունում:


Զորավարժություններին Ռուսաստանը կներկայացնեն 300 զինծառայողներ և 70 միավոր զինտեխնիկա:

Դիտվել է՝ 2306

Մեկնաբանություններ