ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Մարտին Սոնեբորն. Ես ճանաչում եմ Արցախի անկախությունը

Մարտին Սոնեբորն. Ես ճանաչում եմ Արցախի անկախությունը
07.10.2020 | 17:12

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայցրել է Եվրախորհրդարանի պատգամավոր Մարտին Սոնեբորնի խոսքը.

«Ես ճանաչում եմ ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ, այսօր Բաքուն իրականացնում է Թուրքիայի նկրտումները` ավարտին հասցնելու ցեղասպանությունը, որ սկսել են հարյուր տարի առաջ»։

Այս պահին Եվրախորհրդարանի լիագումար նիստում Արցախում ծավալված պատերազմի մասին լսումների ընթացքում ելույթ ունեցողների մեծ մասը ուղիղ դատապարտում է Թուրքիային եւ Ադրբեջանին, ոմանք` շատ կոշտ, առաջիկայում մանրամասն կներկայացնենք հիմնական դիտարկումները, ակնհայտ է, որ սկսել են ընկել թե ինչ է կատարվում Արցախում եւ, թե ինչ վտանգ է սա ողջ տարածաշրջանի համար։

Դիտվել է՝ 1797

Մեկնաբանություններ