Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության դիտարկմամբ՝ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը հակասում է հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին։ «Հայաստանի իշխանությունների եվրաինտեգրման հռետորաբանության մեջ մնում է կադրից դուրս ԵՄ-ի ռազմականացումը, Մոսկվայի հետ ուղղակի ռազմական առճակատման ուղղությամբ Բրյուսելի քաղաքականությունը, ինչպես նաև Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու դիրքորոշումը»,- շեշտել է ՌԴ ԱԳՆ-ն։               
 

Զոհրաբ Մնացականյան. Թուրքիայի ակտիվ մասնակցությունը մեր տարածաշրջանում դրսևորվում է ահաբեկիչների ներկայությամբ

Զոհրաբ Մնացականյան. Թուրքիայի ակտիվ մասնակցությունը մեր տարածաշրջանում դրսևորվում է ահաբեկիչների ներկայությամբ
12.10.2020 | 22:57

Երբևէ կասկած չի հարուցել, առավելևս հիմա, որ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը միակ ձևաչափն է, որ իրականացնում է խաղաղ կարգավորման գործընթացը, մենք կշարունակենք ակտիվորեն աշխատել այդ ձևաչափով՝ Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ասուլիսում ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով հարցին, թե Ադրբեջանի նախագահն ասել է, որ Թուրքիան պետք է ավելի ակտիվ դերակատարում ունենա կարգավորման հարցում, համաձա՞յն է, որ Թուրքիայի մասնակցությունը Մինսկի խմբում կամ այլ ձևաչափերում կարող է նպաստել կարգավորմանը:

«Մեր դիրքորոշումը եղել և մնում է, որ չկա այլընտրանք խաղաղ կարգավորմանը, եթե Ադրբեջանը ընտրել է ուժի գործադրման ճանապարհը՝ որպես մեթոդ հասնելու պայմաններին կամ առավելապաշտական դիրքերին, չի լինելու խաղաղ կարգավորում և նման մեթոդը ժխտվել և ժխտվում է շատ կտրուկ»,-ասաց նա: Թուրքիայի ակտիվ մասնակցության մասին Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ տվյալ պահին Թուրքիայի ակտիվ մասնակցությունը տարածաշրջանում դրսևորվում է ահաբեկիչների ներկայությամբ, որը չի կարող որևէ ձևով ողջունվել:

Դիտվել է՝ 1189

Մեկնաբանություններ