ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Կոնգրեսմեն Թի Ջեյ Քոքսն ԱՄՆ իշխանություններին կոչ է արել դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը

Կոնգրեսմեն Թի Ջեյ Քոքսն ԱՄՆ իշխանություններին կոչ է արել դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը
13.10.2020 | 14:20

ԱՄՆ կոնգրեսմեն Թի Ջեյ Քոքսը վերահաստատել է Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո ԱՄՆ-ից այդ երկրին ռազմական օգնության դադարեցման անհրաժեշտությունը։

«ԱՄՆ-ը պետք է վճռականորեն հակազդի մարդու իրավունքների խախտումներին։ Ադրբեջանում բռնությունների աճը ցույց է տվել Բաքվին տրամադրվող ցանկացած ռազմական օգնության դադարեցման և ադրբեջանցի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու անհրաժեշտությունը, որոնք պատասխանատու են Արցախի դեմ հարձակումները շարունակելու համար»,- Twitter-ում գրել է կոնգրեսմենը։

Դիտվել է՝ 1829

Մեկնաբանություններ