Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Զոհրաբ Մնացականյան. Սա ցույց է տալիս հակառակորդի բարբարոսության խորությունը

Զոհրաբ Մնացականյան. Սա ցույց է տալիս հակառակորդի բարբարոսության խորությունը
16.10.2020 | 23:16

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն Ադրբեջանի Զինված ուժերի կողմից հայ գերիներին սպանելու դեպքը համարում է հակառակորդի բարբարոսության խորության ցուցադրումը:

«Դա նորից ի ցույց է դնում բարբարոսության խորությունը և սա առաջին անգամը չէ: Նորից ի ցույց է դնում, որ Մենք ուղղակի պայքարում ենք մեր հայրենակիցների գոյության համար, և որևէ բան մեզ հետ չի պահի դրանից: Նորից ուզում եմ խորապես խոնարհվել բոլոր այդ խիզախների առաջ, որ հիմա կռվում են դրա համար: Մեր գործը լինելու է միջազգային հանրությանն ամենախիստ ձևով ի ցույց դնելու խորությունն այս բարբարոսության, թե ինչի հետ մենք գործ ունենք»,- ասաց Մնացականյանը: Նա նշեց, որ այս հակամարտության էությունն է այն, որ ցանկացած քաղաքակիրթ, ցիվիլիզացիոն նորմերը ենթարկվում են ուղղակի ջախջախման:

Դիտվել է՝ 2144

Մեկնաբանություններ