ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Միլոնովը շնորհակալություն է հայտնել Բաքվին իրեն սև ցուցակում ընդգրկվելու համար

Միլոնովը շնորհակալություն է հայտնել Բաքվին իրեն սև ցուցակում ընդգրկվելու համար
17.10.2020 | 15:18

ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովի ընդգրկումը Ադրբեջանի «սև ցուցակում» խորհրդանշում է փաստը, որ երկիրը չի պատրաստվում մասնակցել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ հայտարարել է Միլոնովը FAN-ին հարցազրույցում:

Պատգամավորը հեգնանքով շնորհակալություն է հայտնել Բաքվին, նա չի ցանկանում հայտնվել մի երկրի սպիտակ ցուցակներում, որ «թուրքական անօդաչու սարքեր են ուղարկում սպանելու կանանց, երեխաներին, ռմբակոծելու խաղաղ քաղաքները»: Միլոնովն ընդգծել է, որ ոչ մի քաղաքակիրթ պետություն, որը փորձում է դառնալ համաշխարհային հանրության անդամ, չպետք է իրեն այդպես պահի: «Նրանք կարող են ինձ ցմահ ընդգրկել այս ցուցակում, գլխավորն այն է, որ նրանք զոհվածների ցուցակում խաղաղ բնակիչներ չներառեն: Եվ դա հենց այն է, ինչ նրանք անում են», - ասել է Պետդումայի պատգամավորը:


Նրա կարծիքով, Ադրբեջանի կողմից նման գործողությունները միայն սրում են իրավիճակը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, և դրանք ձեռնտու են միայն նրանց, ովքեր «չեն ցանկանում խաղաղություն այս երկրի վրա»:

Դիտվել է՝ 1608

Մեկնաբանություններ