ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում հնչած հայտարարությանը, թե պաշտոնական Երևանը գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ «Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցելու այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այս կազմակերպությունից»,- ասել է նա:               
 

Հուլուսի Աքար. Հրադադարի կոչ անողներն իրադրությանը հեռվից են հետևում

Հուլուսի Աքար. Հրադադարի կոչ անողներն իրադրությանը հեռվից են հետևում
17.10.2020 | 21:06

Թուրքիայի ՊՆ նախարար Հուլուսի Աքարը այսօր հեռախոսազրույց է ունեցել իր Ադրբեջանի ՊՆ նախարար Զաքիր Հասանովի հետ՝ հաղորդում է Թուրքիայի Anadolu գործակալությունը։ Թուրքիայի ՊՆ նախարարը ասել է. «Հայաստանը շարունակում է ռազմական հանցագործություններ կատարել, իսկ նրանք, ովքեր հրադադարի և բանակցությունների կոչեր են հնչեցնում, իրադրությանը հեռվից են հետևում»։

Դիտվել է՝ 2558

Մեկնաբանություններ