ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Լեյլա Աբդուլաևա. Սա պատերազմի ավարտ չէ

Լեյլա Աբդուլաևա. Սա պատերազմի ավարտ չէ
18.10.2020 | 12:37

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաեւան CNN Turk-ի ուղիղ եթերում հայտարարել է, որ Բաքուն մտադիր չէ երկարատեւ զինադադար պահպանել:


«Ադրբեջանի ցանկությունը, նպատակը բոլոր հողերի ազատագրումն է, եւ սա նախագահի մակարդակով բազմիցս ասվել է։ Մենք մինչեւ վերջ ենք գնալու, «մի քանի գյուղ ազատագրվեց, մնացածը մնաց» խոսակցություններ չեն կարող լինել։ Այս մարդասիրական հրադադարի նպատակը գերիների եւ դիակների փոխանակումն է, սակայն սա պատերազմի ավարտ չէ: Հիմա ամեն կողմից մեզ հրադադարի, էսկալացիայի նվազեցման կոչեր են գալիս, բայց մենք ասում ենք, որ 30 տարի բանակցեցինք, արդյունք չեղավ։ Հրադադարը ոչ մի կերպ չպետք է մեկնաբանվի որպես հողերի ազատագրման դադարեցում», - ասել է Աբդուլաեւան:

Դիտվել է՝ 1714

Մեկնաբանություններ