ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Բազմահազար սպանվածների դիակների հետ կապված՝ Ադրբեջանում բունտ է հասունանում

Բազմահազար սպանվածների դիակների հետ կապված՝ Ադրբեջանում բունտ է հասունանում
21.10.2020 | 21:34

«Փաստը» գրում է.

«Արդեն 23-րդ օրն է՝ Արցախում ընթանում է թեժ պատերազմ, դաժան պատերազմ, որին ներգրավված են ոչ միայն Թուրքիան, այլև նրա Ադրբեջան ուղարկած վարձկան ահաբեկիչները։ Բաքուն իր ժողովրդին փաստացի ոչ մի հստակ տվյալ չի տրամադրում և հանրությանը պահում է ինֆորմացիոն տոտալ բլոկադայի մեջ, առավել ևս իրենց սպանվածների մասով։ Ըստ տեղեկությունների՝ Ադրբեջանում լուրջ դժգոհություններ ու բունտ է հասունանում՝ պատերազմում սպանված բազմահազար ադրբեջանցի զինվորների դիակների հարցով։ Ստեղծվել է մի իրավիճակ, երբ մի կողմից՝ թաքցվում են սպանվածների իրական թվերը, մյուս կողմից՝ հարազատները փաստացի տեղեկություն չունեն իրենց դիակների մասին։


Արդեն իսկ տեղեկություններ են շրջանառվում, որ թշնամական երկրում դիակները տրամադրելու համար գումար են պահանջում մահացած զինծառայողների հարազատներից»:

Դիտվել է՝ 3039

Մեկնաբանություններ

ություն