ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Վլադիմիր Պուտին. Մենք հասկանում ենք, որ իրավիճակը, երբ Ադրբեջանի տարածքի զգալի մաս կորսված է, չի կարող հավերժ տևել

Վլադիմիր Պուտին. Մենք հասկանում ենք, որ իրավիճակը, երբ Ադրբեջանի տարածքի զգալի մաս կորսված է, չի կարող հավերժ տևել
23.10.2020 | 15:05

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Վալդայ ակումբում ելույթի ժամանակ, խոսելով ղարաբաղյան խնդրի մասին, նշել է․

«Միևնույն ժամանակ մենք հասկանում ենք, որ իրավիճակը, երբ Ադրբեջանի տարածքի զգալի մաս կորսված է, չի կարող հավերժ տևել։ Երկար տարիների ընթացքում մենք այս ճգնաժամի կարգավորման ամենատարբեր տարբերակներ ենք առաջարկել, որ կայունանա իրավիճակը պատմական տևական հեռանկարում»։ Այս համատեքստում Պուտինը խոսել էր նաև ղարաբաղյան խնդրի ծագման, էթնիկ բնույթի, Սումգայիթում և Լեռնային Ղարաբաղում հայերի նկատմամբ դաժան հանցագործությունների մասին։

Դիտվել է՝ 1838

Մեկնաբանություններ