ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ և ԼՂ նախկին նախագահների հանդիպումների մասին

Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ և ԼՂ նախկին նախագահների հանդիպումների մասին
23.10.2020 | 15:06

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահների հանդիպումները վնասակար չի համարում: «Ինտերֆքս»-ին հարցազրույցում նա ասել է.

«Ես տեղեկացված եմ այդ հանդիպումների բովանդակության մասին: Լեռնային Ղարաբաղի երկրորդ և երրորդ նախագահներն ինձ հետ կապի մեջ են եղել, տեղեկացրել են քննարկումների և նպատակների մասին», ասել է վարչապետը: Հարցին՝ օգտակա՞ր է համարում այդ հանդիպումները, Փաշինյանը պատասխանել է. «Ես վնասակար չեմ համարում»:

Դիտվել է՝ 2048

Մեկնաբանություններ