Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Արաղչին բացատրել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման նախաձեռնությունը

Արաղչին բացատրել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման նախաձեռնությունը
28.10.2020 | 15:31

Իրանի ԱԳ փոխնախարար Աբաս Արաղչին տարածաշրջանային այց է իրականացնում՝ ներկայացնելով ղարաբաղյան հարցի կարգավորման իրանական ծրագիրը։ Նրա առաջին կանգառը Բաքուն է, հայտնում է IRNA գործակալությունը։


Արաղչին նշել է, որ իր ուղևորոթւյան նպատակն Իրանի նախաձեռնության ներկայացումն և Ադրբեջանի ու Հայաստանի միջև տևական խաղաղության հաստատումը։ Արաղչիի խոսքով, «Ադրբեջանի տարածքների օկուպացիային վերջ դնելը նախաձեռնության կարևոր մասն է, իսկ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունն Իրանի նախաձեռնության մյուս հիմքն է»։ Հակամարտությանը վերջ դնելը և ազդեցիկ երկրների օգնությամբ երկխոսություն սկսելը՝ խաղաղություն հաստատելու նպատակով, նախաձեռնության մյուս առանցքային թեման է, պատմել է Արաղչին։ Փոխնախարարը նշել է, որ «Իրանը մշտապես աջակցել է Ադրբեջանին իր տարածքներն ազատագրելու ջանքերում»։

Դիտվել է՝ 1664

Մեկնաբանություններ