Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը՝ վաղը

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը՝ վաղը
29.10.2020 | 22:44

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը Ժնևում հետաձգվել է, տեղի կունենա հոկտեմբերի 30-ին, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Բաքվում իր աղբյուրին: «Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը, որը պետք է տեղի ունենար այսօր Ժնևում ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ համատեղ, հետաձգվել է, այն տեղի կուենան ուրբաթ», - ասել է աղբյուրը:


Հայաստանի ԱԳՆ-ն դեռ չի մեկնաբանում տեղեկությունը։

Դիտվել է՝ 2053

Մեկնաբանություններ