Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Զոհրաբ Մնացականյանը ՄԽ համանախագահների հետ կհանդիպի ԼՂ հակամարտության գոտում կրակի դադարեցման օրակարգով

Զոհրաբ Մնացականյանը ՄԽ համանախագահների հետ կհանդիպի ԼՂ հակամարտության գոտում կրակի դադարեցման օրակարգով
30.10.2020 | 12:58

Հայաստանի Հանրապետության համար ԼՂ հակամարտության խնդրի կարգավորման այս փուլում առաջնայինը կրակի դադարեցումն է՝ հոկտեմբերի 29-ին մամուլի ասուլիսում ասաց ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ նշելով, որ այս օրակարգով է Զոհրաբ Մնացականյանը մեկնում Ժնև` մասնակցելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Իգոր Պոպով-ՌԴ, Ստեֆան Վիսկոնտի-Ֆրանսիա, Էնդրյու Շոֆեր-ԱՄՆ) հետ հանդիպմանը:

«Հայաստանի համար առաջնայինը կրակի դադարեցման ռեժիմի հաստատումն է ու դրա ամրապնդումը համապատասխան վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրման միջոցով: Հենց այդ օրակարգի շուրջ ենք մենք մեկնում Ժնև»,- ասաց Նաղդալյանը:

Դիտվել է՝ 2093

Մեկնաբանություններ