Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Նիկոլ Փաշինյան. Ադրբեջանն ի վիճակի չէ կատարել իր ստանձնած պարտավորությունները. Արցախի խաղաղ բնակչությունը նրա հիմնական թշնամին և թիրախն է

Նիկոլ Փաշինյան. Ադրբեջանն ի վիճակի չէ կատարել իր ստանձնած պարտավորությունները. Արցախի խաղաղ բնակչությունը նրա հիմնական թշնամին և թիրախն է
31.10.2020 | 15:17

Չնայած խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքները չթիրախավորելու պայմանավորվածությանը՝ վաղ առավոտվանից Ադրբեջանը վերսկսեց Շուշիի և Ստեփանակերտի ռմբակոծությունները՝ Թվիթերում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ադրբեջանի ղեկավարությունը ի վիճակի չէ կատարել իր ստանձնած պարտավորությունները, իսկ Արցախի խաղաղ բնակչությունը նրա հիմնական թշնամին և թիրախն է», - նշել է Փաշինյանը։

Դիտվել է՝ 1353

Մեկնաբանություններ