Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Արամ Սարգսյանը՝ Վազգեն Սարգսյանի արձանը Շուշիից տեղափոխելու մասին

Արամ Սարգսյանը՝ Վազգեն Սարգսյանի արձանը Շուշիից տեղափոխելու մասին
14.11.2020 | 20:10

«Ժողովուրդ ջան, շնորհակալ եմ ու զգացված ձեր մտահոգության և Շուշիից Վազգենի արձանը տեղափոխելու պատրաստակամության համար»՝ Facebook-ի իր էջում գրել է Վազգեն Սարգսյանի եղբայր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը:

«Երբ մեր զոհված երեխեքի մարմինները, նախորդ պատերազմի հերոսների շիրիմները, Ղազանչեցոցի սուրբ մասունքները կհանեն, վստահաբար այդ մեքենայի մեջ տեղ կլինի նաև Վազգենի հուշարձանին: Իսկ հիմա Վազգենի շիրիմը Եռաբլուրում է, տուն-թանգարանը՝ Արարատում»,-նշել է նա:

Դիտվել է՝ 3323

Մեկնաբանություններ