ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Վահագն Թևոսյան. Եթե կառավարությունը չի նախաձեռնել ռազմական դրության չեղարկում, նշանակում է՝ դրա կարիքը կա

Վահագն Թևոսյան. Եթե կառավարությունը չի նախաձեռնել ռազմական դրության չեղարկում, նշանակում է՝ դրա կարիքը կա
26.11.2020 | 14:12

Եթե կառավարությունը չի նախաձեռնել ռազմական դրության չեղարկում, նշանակում է՝ դրա կարիքը կա, որ մնա, ԱԺ արտահերթ նիստում ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Թևոսյանը։

«Մենք գտնում ենք, որ դրա կարիքը չկա, և հենց այսօր ռազմական դրությունն ամբողջությամբ կարող ենք չեղարկել։ Եթե դուք գտնում էիք, որ ռազմական դրության ինչ-որ մասեր պահելու կարիք կա, կարող էիք առաջարկով ներկայացնել», - արձագանքելով Վահագն Թևոսյանին՝ ասաց ԼՀԿ խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը։

Դիտվել է՝ 2469

Մեկնաբանություններ