Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Մեծ Բրիտանիայի Դերբիի քաղաքային խորհուրդը ճանաչել է Արցախի անկախությունը

Մեծ Բրիտանիայի Դերբիի քաղաքային խորհուրդը ճանաչել է Արցախի անկախությունը
27.11.2020 | 19:57

Արցախի ԱԳՆ-ն հաղորդում է, որ Մեծ Բրիտանիայի Դերբի քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն որոշում է կայացրել Արցախի անկախությունը պաշտոնապես ճանաչելու մասին: Բանաձևում նշված է, որ Ադրբեջանի գործողություններն ընդգծում են Արցախի ժողովրդի նկատմամբ էքզիստենցիալ սպառնալիքը և անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունն ակտիվ գործի՝ այն չեզոքացնելու համար՝ ներառյալ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչմամբ ու նրանց իրավունքը՝ ազատ ապրել իրենց պատմական հայրենիքում։ Քաղաքային խորհուրդը Մեծ Բրիտանիայի կառավարությանը կոչ է արել նույնպես ճանաչել Արցախի անկախությունը։

Դիտվել է՝ 3924

Մեկնաբանություններ