ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում հնչած հայտարարությանը, թե պաշտոնական Երևանը գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ «Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցելու այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այս կազմակերպությունից»,- ասել է նա:               
 

Իշխան Սաղաթելյան. Այս պահից սկսած՝ մինչև 17։00-ն, ՀՀ քաղաքացիներն իրավունք ունեն խաղաղ անհնազանդության ակցիաներ անելու

Իշխան Սաղաթելյան. Այս պահից սկսած՝ մինչև 17։00-ն, ՀՀ քաղաքացիներն իրավունք ունեն խաղաղ անհնազանդության ակցիաներ անելու
08.12.2020 | 16:18

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը կոչ է անում սկսկել խաղաղ անհնազանդության ակցիաները։

«Այս պահից սկսած՝ մինչև 17։00-ն, ՀՀ քաղաքացիներն իրավունք ունեն խաղաղ անհնազանդության ակցիաներ անելու», - ուղերձով դիմելով ժողովրդին՝ ասաց նա։ Նա կոչ արեց բոլոր գործողություններն անել օրենքի սահմաններում։ Սաղաթելյանն իրավապահ համակարգին հորդորեց չկատարել Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրահանգներն ու ուժ չկիրառել ժողովրդի նկատմամբ։ «Նիկոլ, հեռացիր անցնցում», - հայտարարեց Սաղաթելյանը։

Դիտվել է՝ 2786

Մեկնաբանություններ