Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Փոփոխություններ Արցախի կառավարության կազմում

Փոփոխություններ Արցախի կառավարության կազմում
19.12.2020 | 01:14

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագրեր կառավարության կազմում նոր նշանակումներ կատարելու մասին: Կարեն Դանիելյանը նշանակվել է արդարադատության նախարար՝ ազատվելով նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։ Ժիրայր Մելսիկի Միրզոյանն ազատվել է տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնից։ Նոր նախարարը Հայկ Խանումյանն է: Արթուր Պետրոսյանն ազատվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։

Դիտվել է՝ 2377

Մեկնաբանություններ