Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Հայրենիքի փրկության շարժումը նոր մարտավարություն է որդեգրել

Հայրենիքի փրկության շարժումը նոր մարտավարություն է որդեգրել
15.01.2021 | 12:23

«Հրապարակը» գրում է. «Հայրենիքի փրկության շարժումը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները նոր մարտավարությամբ է վերսկսելու։ Առաջիկայում ավելի կոշտ ակցիաներ կլինեն. երեկ մեր լրագրողին ասել է «Հայրենիք» կուսակցության վարչության անդամ Արսեն Բաբայանը՝ տեղեկացնելով, որ այսօրվանից կմեկնարկեն շարժման միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի մարզային այցելությունները։ Նախատեսված է, որ առաջին այցը կլինի Շիրակ՝ Գյումրի քաղաք, ապա՝ Վանաձոր և մյուս մարզեր։ Վազգեն Մանուկյանը միայնակ չի շրջելու՝ նրան կուղեկցեն շարժման անդամ ուժերի ներկայացուցիչները»։

Դիտվել է՝ 3334

Մեկնաբանություններ