Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Դադիվանքում շարունակելու են միջոցառումներ ու հարսանիքներ կազմակերպել

Դադիվանքում շարունակելու են միջոցառումներ ու հարսանիքներ կազմակերպել
18.01.2021 | 11:36

Դադիվանքում հոգևոր ծառայությունները շարունակվում են, Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ՝ հոգևորականներն այնտեղ են մնում, խմբերով հերթապահություններ են իրականացվում, գիշերները մնում են, պատարագ, ժամերգություն անցկացնում՝ ասել է Քարվաճառի շրջանի հոգևոր հովիվ, Դադիվանքի վանահայր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ դեռ արձակուրդում է, Հայաստանում է գտնվում, արձակուրդից հետո վերադառնալու է Արցախ: «Իհարկե, Դադիվանքում շարունակելու են միջոցառումներ ու հարսանիքներ կազմակերպել՝ Աստծո կամոք»:

Դիտվել է՝ 3337

Մեկնաբանություններ