«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Յուրի Խաչատուրովին վրդովվեցնում է, որ պատերազմի մեղավորներն ուզում են իրենց բանտ նստեցնել

Յուրի Խաչատուրովին վրդովվեցնում է, որ պատերազմի մեղավորներն ուզում են իրենց բանտ նստեցնել
19.01.2021 | 21:01

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով դատական նիստը։ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը ասաց, թե երկու տարի գալիս է այս նիստերին ու չի հասկանում՝ ինչում է ինքը մեղավոր։

«Այն, ինչ կատարվեց, սարսափելի էր, ամենահետաքրքիրն այն է, որ նրանք, ովքեր մեղավոր են դրանում, ասում են նրանց (նկատի ունի մեղադրող դատախազներին), որ մեզ բանտ նստեցնեն, ինչպե՞ս կարող է սա չվրդովվեցնել, հարգելի կամ ոչ հարգելի դատախազներ, դուք դավաճանների աջակիցն եք », - ասաց Խաչատուրովը։

Դիտվել է՝ 6906

Մեկնաբանություններ