Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Արմեն Աշոտյան. Պատերազմն իր դաժանությամբ հայ ժողովրդի գլխին բերել է Նիկոլ Փաշինյանը

Արմեն Աշոտյան. Պատերազմն իր դաժանությամբ հայ ժողովրդի գլխին բերել է Նիկոլ Փաշինյանը
25.01.2021 | 14:24

Պատերազմը տեսանելի էր, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ «Պատերազմը հասունացրել է, պատերազմն իր դաժանությամբ հայ ժողովրդի գլխին բերել է Նիկոլ Փաշինյանը», - ասաց նա։


Աշոտյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը երկուսուկես տարի միտունավոր քանդում էր բանակցային դիրքերը, տարածաշրջան էր հրավիրում Թուրքիային։ «Նիկոլ Փաշինյանն ապրիլի 24-ի իր ուղերձում չէր դատապարտել Թուրքիային, որևէ կծու, թթու խոսք չէր ասել Թուրքիայի հասցեին, նա չէր խոսում ցեղասպանության մասին տարբեր ամբիոներից», - ասաց ՀՀԿ-ականը։ Ըստ Աշոտյանի՝ առնվազն քաղաքական առումով Նիկոլ Փաշինյանը դավաճան է։ Նա ասաց, թե ցեղասպանության մասին չէր խոսում նաև Աժ նախագահ Արարատ Միրզոյանը։ «Այս իշխանությունները նպատակուղղված ամեն ինչ անում էին, որ այսպես լինի, ցավոք սրտի, մեզ բոլորից չհաջողվեց կանխել այս արհավիրքը, թեպետ, մենք աղաղակում էինք։ Ժողովրդի աչքերն ու ականջները, ցավոք, այդ ժամանակ փակ էին, ցավում եմ՝ ականջները, աչքերը բացելու համար պահանջվեց մեր զավակների արյունը», - ասաց Աշոտյանը։

Դիտվել է՝ 3390

Մեկնաբանություններ