ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա և ՈՒկրաինայի շուրջ բանակցություններում Սպիտակ տան հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները սուր քննադատության է արժանացել ՈՒկրաինայում ու Եվրոպայում: Պուտինին անվանելով «քաղաքականության գրոսմայստեր»՝ նա ռուս-ուկրաինական հակամարտությունը բնութագրել է որպես միջնորդավորված պատերազմ, որտեղ Եվրոպան ֆինանսավորում և զինում է ՈՒկրաինային՝ Ռուսաստանին դիմակայելու համար։               
 

Բանակցում են

Բանակցում են
31.01.2021 | 20:40

Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարում և Արցախի մյուս՝ հայկական կողմի վերահսկողությունից դուրս մնացած վանական համալիրներում ռուս խաղաղապահների վերահսկողությամբ հոգևոր առաքելություն իրականացնելու ուղղությամբ բանակցություն է տարվում․ անգամ բարձրաստիճան քննարկումներ են եղել։ Տեղեկացնում է «Արցախպրեսը»՝ հղում անելով Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի «Ռադիոլուրին» տված հարցազրույցին։ Արցախի թեմի նորանշանակ առաջնորդ հույս է հայտնել, որ դրական արձագանքները չեն ուշանա։

Նամակներ են ուղղվել նաև Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովին՝ հայկական կողմի վերահսկողությունից դուրս մնացած տարածքների հոգևոր արժեքների դուրս բերման համար։ Առաջիկա օրերին ակնկալվում է պատասխանը։

Դիտվել է՝ 7917

Մեկնաբանություններ

blank" class="zoomgraphics">.
մընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am